‘
Ուղիղ 9 տարի առաջ՝ 2004 թվականի սեպտեմբերի 3-ին, տեղի ունեցավ Բեսլանի թիվ 1 դպրոցի պատանդների արձակումը: Ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվեց 334 մարդ, այդ թվում՝ 186 երեխա: Ըստ պաշտոնական տեղեկության՝ զոհերի այդքան մեծ թիվը պայմանավորված էր նրանով, որ ահաբեկիչները պատրաստ չէին բանակցել և ցանկանում էին որքան հնարավոր է շատ մարդ սպանել: Զոհերի մեծ քանակի վերաբերյալ այլընտրանքային կարծիք է հայտնում պետդումայի պատգամավոր Յուրի Սալավյովը, ով կարծում է՝ հնարավոր էր խուսափել մեծ քանակի զոհերից, եթե ֆեդերալ զորքերը չհրահրեին զինյալներին:
Ձեզ ենք ներկայացնում նաև վերոհիշյալ դեպքերի մասին պատմող վավերագրական ֆիլմ` «The X-Files Dispatches Beslan»:
‘