‘ 9 ֆուտբոլիստ կազատազրկվի պայմանավորված խաղերի համար’

721

Վիետնամի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել է «Նինբին» ակումբի ինը ֆուտբոլիստների, որոնք մասնակցել են պայմանավորված հանդիպումների: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Որակազրկումից բացի, ֆուտբոլիստները դատապարտվել են մինչև 30 ամսվա ազատազրկման։ Ակումբը հեռացվել է Վիետնամի բարձրագույն դիվիզիոնի առաջնությունից։

Հանդիպումը դիտավորյալ տանուլ տալու փաստն ապացուցվել է Ասիայի Չեմպիոնների լիգայի՝ մալազիական «Կելանտանի» հետ խաղում։

Նախորդ հոդվածը‘Վայդենֆելերի` Մխիթարյանի գլխին կատարած հարվածը մրցաշրջանի զվարճալի դրվագների թվում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Մանուել Նոյերի հուշաթերթիկը’