‘9 աղջկա բռնաբարած հայը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանում’

899

Ռուսաստանում 26-ամյա հայ երիտասարդը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել. Ինչպես պարզել է դատարնը` 2011թ. ընթացքում Երվանդ Մնացականյանը 9 աղջկա է բռնաբարել: Ընդ որում` նրա «զոհերից» երկուսն անչափահաս են եղել (18 տարեկանից ցածր): Ըստ մեղադրող կողմի` երիտասարդը փորձել է ծանոթանալ աղջիկների հետ, երբ չի հաջողվել, բռնաբարել է նրանց:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Երվանդ Մնացականյանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի ՔՕ «Բռնաբարություն», «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Ավազակային հարձակում» հոդվածների հատկանիշներով:

Դատարանը հաստատված է համարել դատախազության այն պնդումը, որ հայ մոլագարը ոչ միան բռնաբարել է աղջիկներին, այլև կողոպտել է. գողացել է գումար, հեռախոս, զարդ, ապա վաճառել է:

Երվանդ Մնացականյանը ձերբակալվել էր 2012թ. հունվարին: Նա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բնակվում էր իր ծնողների հետ` առանց գրանցման և կացության իրավունքի:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի կրթության նախարարը զրկվել է գիտական աստիճանից’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ր մեկն է իսկական Ջոն Քերին. Ամերիկայի նոր պետքարտուղարը’