‘9-ամյա հրեուհուն բռնաբարելիս մանկապիղծը գործել է քաղաքական նկատառումներով’

1054

Երեկ Իսրայելի դատարանը վերանայել է  9-ամյա աղջկա բռնաբարության և սպանության քրեական գործը, քանի որ նոր տեղեկատվություն է ստացվել, թե հանցագործը գործել է քաղաքական նկատառումներից դրդված, փոխանցում է NEWSru Israel-ը:

Դատարանը որոշել է, որ 9-ամյա աղջկա նկատմամբ հաշվեհարդարը ոչ թե քրեական հանցագործություն է, այլ ահաբեկչական գործողություն, քանի որ հանցագործը աղջկան բռնաբարել է որպես իսրայելական բանակի ապագա զինվորի, համոզված են իրավաբանները: Հանցագործության մեջ մեղադրվող Անուար Ահդուշը 2008 թ.  դատապարտվել էր երկու ցմահ ազատազրկման: Սակայն վեց տարի անց իսրայելցի քննիչները նոր տեղեկատվություն էին ստացել այն մասին, որ սպանության պահին Ահդուշը «Ֆաթհ» ռազմականացված կառույցի ( «Պաղեստինի ազգային ազատագրական շարժում») անդամ է եղել: Այդ կազմակերպությունը Ահդուշի ձերբակալությունից հետո նրա ընտանիքին ամենամսյա նպաստ է նշանակել՝ ավելի քան հազար դոլարի չափով:

Մարտի 4-ին Թել-Ավիվի շրջանային դատարանում Ահդուշը խոստովանել է, որ ինքը ոչ թե սոսկ քրեական հանցագործ է, այլ ահաբեկիչ: Իր խոսքով՝ ինքը գործել է ազգային ատելությունից դրդված. աղջկա վրա հարձակվելու ժամանակ  մտածել է, որ «մի քանի տարի անց նա զորակոչվելու է Իսրայելի պաշտպանության բանակ»: Ահդուշը նաև խոստովանել է, որ պլանավորել է իսրայելցի զինվորականների մի շարք սպանություններ, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղեւոր է մահացել ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դժգոհ է իր հետախուզությունից՝ Պուտինի պլանները ոչ ճիշտ գնահատելու համար’