‘
Ցյուրիխում անցկացվող «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունում ՖԻՖԱ-ի նախագահի մրցանակը ստացավ ճապոնացի 90-ամյա լրագրող Հիրոշի Կագավան: Նախկին ֆուտբոլիստը նման պատվի արժանացավ ֆուտբոլի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:
2014-ին լրագրողը 89 տարեկանում լուսաբանել էր Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Կագավան աշխարհի ամենատարեց լրագրողներից է:
‘