‘
Րոպեներ առաջ ավարտվեց Եվրո-2016 ընտրական փուլի՝ Հայաստանի և Սերբիայի հավաքականների միջև հանդիպումը:
Մեկնարկային 45 րոպեներին սերբերն ունեին տարածքային առավելություն և ստեղծեցին վտանգավոր պահեր, սակայն Ռոման Բերեզովսկին մի քանի անգամ փրկեց Հայաստանի թիմին:5 պաշտպաններով հանդես եկող Հայաստանի հավաքականը խաղում էր երկրորդ համարով և անցկացնում էր հակագրոհներ, որոնք այնքան էլ վտանգավոր չէին: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահը կորցրեց Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, ով անկյունային հարվածի խաղարկման ժամանակ վրիպեց հարմար դիրքից: Դաշտի տերերը մեկ վտանգավոր պահ ստեղծեցին սերբերի դարպասի մոտ, երբ Մարկոս Պիզելիի հարվածից հետո Վլադիմիր Ստոյկովիչը փրկեց հյուրերին:
Երկրորդ խաղակեսը սկսվեց սերբերի գրոհներով, սակայն Հայաստանի հավաքականի պաշտպանությունը գործում էր անսխալ: Առաջին իրական գոլային պահը ստեղծեցին դաշտի տերերը: 53-րդ րոպեին Արթուր Սարկոսովը ստանդարտ դիրքի արդյունքում կարող էր բացել հաշիվը, սակայն «Վոլգայի» հարձակվողի հարվածը շեղ ստացվեց: Քիչ անց լավ պահ ունեցավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Զորան Տոշիչը, ով չօգտագործեց Ռոման Բերեզովսկու դարպասը գրավելու իրական հնարավորությունը: Սերբերի տարածքային առավելությունն աստիճանաբար մեծանում էր, սակայն դա ոչինչ չէր տալիս Դիկ Ադվոկատի թիմին: Հայաստանի հավաքականը վստահ էր գործում պաշտպանությունում, իսկ 73-րդ րոպեին նաև կարողացավ բացել հաշիվը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում գլխի հարվածով աչքի ընկավ Ռոբերտ Արզումանյանը: Հայ ֆուտբոլիստները 81-րդ րոպեին տասնմեկ մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն, ցավոք, Մարկոս Պիզելիի հարվածը հետ մղեց Վլադիմիր Ստոյկովիչը: Իսկ 90-րդ րոպեին Զորան Տոշիչը խփեց պատասխան գնդակը: Այսպիսով, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով: Մեր ընտրանին վաստակեց առաջին միավորը ընտրական փուլում:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Բեռնար Շալանդի թիմը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 14-ին, երբ կհյուրընկալվի Պորտուգալիայի հավաքականին:
ՀԱՅԱՍՏԱՆ – ՍԵՐԲԻԱ |
1-1 (0-0) |
1-0՝ Ռոբերտ Արզումանյան 73՛, 1-1՝ Զորան Տոշիչ 90՛ |
ՀԱՅԱՍՏԱՆ. 1.Ռոման Բերեզովսկի, 3.Վարազդատ Հարոյան, 4.Տարոն Ոսկանյան, 5.Ռոբերտ Արզումանյան, 13.Կամո Հովհաննիսյան, 20.Լեւոն Հայրապետյան, 6.Կառլեն Մկրտչյան (9.Ռումյան Հովսեփյան, 53), 7.Արթուր Եդիգարյան, 8.Մարկոս Պիցելի (15.Ալեքսանդր Կարապետյան, 85), 11.Արթուր Սարկիսով, 22.Էդգար Մանուչարյան (21.Արտակ Դաշյան, 67) |
ՍԵՐԲԻԱ. 1.Վլադիմիր Ստոյկովիչ, 5.Մատիյա Նաստասիչ, 6.Բրանիսլավ Իվանովիչ, 11.Ալեքսանդր Կոլարով, 13.Ստեֆան Միտրովիչ, 7.Զորան Տոշիչ, 8.Նեմանյա Գուդել (20.Ալեքսանդր Միտրովիչ, 74), 10.Դուշան Տադիչ, 14.Նեմանյա Մատիչ, 9.Ֆիլիպ Ջորջեւիչ (18.Դարկո Լազովիչ, 71), 21.Լազար Մարկովիչ (22.Զդրավկո Կուզմանովիչ, 26) |
Զգուշացում՝ Վարազդատ Հարոյան 90՛ (Հ), Մատիյա Նաստասիչ 45՛ (Ս), Ստեֆան Միտրովիչ 82՛ (Ս) |
41 |
ԳՆԴԱԿԻ % |
59 |
10 (4) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
11 (5) |
11 |
ՏՈՒԳԱՆՔ |
14 |
5 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
5 |
1 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
‘