’90-ամյա արաբի եւ նրա 15-ամյա հարսնացուի «ամուսնությունը»՝ բանավեճի առարկա ‘

877

Սաուդյան Արաբիայի 90-ամյա բնակչի եւ նրա 15-ամյա հարսնացուի ամուսնությունը այդ երկրում մանկահասակ հարսնացուների թեմայով բանավեճերի նոր առիթ է դարձել:  Շատ սաուդացիներ իրենց վրդովմունքն են արտահայտում այդ անհավասար ամուսնության առիթով: Որոշներն այդ կապը անչափահասների պղծություն կամ ստրկավաճառություն են անվանում: Ըստ հաղորդագրությունների, ամուսինը աղջկա ընտանիքին 1 հազար դոլար օժիտ է վճարել, սակայ հարսնացուն հայտարարել է, թե առաջին ամուսնական գիշերը կողպեքով ծածկել է ննջասենյակի դուռը:

Դրանից հետո նորահարսը փախել է իր ծնողների մոտ, իսկ չկայացած ամուսինն այժմ պահանջում է վերադարձնել կա՛մ հարսնացուին, կամ նրա համար վճարված «գինը»:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն կքննարկի նրանց գրանցելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին չորրորդ անգամ լավագույնն է ‘