‘900 հազար դոլար՝ Օբամայի հարևանության համար ‘

801

Չիկագոյի Քենվուդ քաղաքում 899 հազար դոլարով վաճառքի է հանվել նախագահ  Օբամայի առանձնատան հարևանությամբ գտնվող հողատարածքը, գրում է Chicago Tribune պարբերականը:

Ներկա սեփականատերերը ձեռք են բերել տարածքը դեռ 2008 թվականին՝ 675 հազար դոլարով, և ցանկացել են շքեղ տուն կառուցել, սակայն ժամանակի ընթացքում փոխել են իրենց մտադրությունը:

Առքուվաճառքի գործակալը պատմել է, որ սեփականատերերը գաղտնի ծառայության օգնությամբ, նախ և առաջ, նախագահին են առաջարկել ձեռք բերել իրենց տարածքը, սակայն Օբաման հրաժարվել է:

Հողատարածքն ուսումնասիրելուց առաջ հավանական գնորդները ստիպված են լինելու հաստատել իրենց ֆինանսական հնարավորությունները և զննության ենթարկվել նախագահի անվտանգության ծառայության կողմից:

Լուսանկարում՝ Օբամայի Չիկագոյի առանձնատունը

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Բենիտեսի բախտը շատ է բերում’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանի նամակը Հրայր Թովմասյանին’