’92-ամյա կոմունիստը պատասխան կտա 1956 թ. բռնությունների համար’

964

Հոկտեմբերի 16-ին Հունգարիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 92-ամյա Բելա Բիսկուին, որն անցյալ դարի 50-ական թթ. զբաղեցրել է երկրի ՆԳ նախարարի պաշտոնը: Բիսկուն մեղադրվում այն բանի համար, որ 1956 թ. իրադարձությունների ժամանակ հրաման էր արձակել գնդակահարել ցուցարարներին, մինչդեռ այդ ժամանակ արդեն ապստամբությունն ընդհանուր առմամբ ճնշված է եղել: Արդյունքում՝ սպանվել էր 40 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Բիսկուի փաստաբանները պնդում են, որ նա անմեղ է և ընդամենը իշխանությունների հրամանն է կատարել:

1956 թ. Հունգարիայում ապստամբություն էր բռնկվել ընդդեմ պրոսովետական իշխանությունների: Երկրում խորհրդային զորք մտցվեց, ապստամբությունը դաժանորեն ճնշվեց, զոհվեց ավելի քան երկուսուկես հազար մարդ:

Հունգարական կոմկուսի պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու հնարավորությունն ստեղծվեց այն բանից հետո, երբ 2011 թ. ընդունվեց համապատասխան օրենք, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսի սղագրուհուն դուրս են տարել նիստերի դահլիճից’
Հաջորդ հոդվածը‘ 2014-ին մանկավարժների աշխատավարձի դրույքաչափը կավելանա 11 հազար 600 դրամով ‘