’95 լրագրող արդեն միացել է Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակ-պահանջին’

1536

Այս պահի դրությամբ Facebook-ում ստեղծված «Լրագրողների նամակ-պահանջը Հովիկ Աբրահամյանին» խմբում արդեն 95 լրագրող իր համաձայնությունն է հայտնել միանալ  նամակ-պահանջին:

Նշենք, որ նամակ-պահանջի տակ ստորագրող լրագրողների անունները ժամ առ ժամ ավելանում են: Միանալու համար անհրաժեշտ է ֆեյսբուքյան վերոհիշյալ խմբում գրել անուն-ազգանունը և այն լրատվամիջոցի անվանումը, որը ներկայացնում է այդ լրագրողը:

Նախաձեռնության անդամ, լրագրող Հասմիկ Համբարձումյանի փոխանցմամբ՝ լրագրողները հնարավորություն կունենան միանալու նամակ-պահանջին մինչև ժամը 16:00-ն, նախատեսված է նաև նամակ-պահանջի տեսքտը որոշակի շտկումների ենթարկել:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ստեղծվել է այն բանից  հետո, երբ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ ԱԺ-ում լրագրողին սպառնացել ու վիրավորել է: Իսկ լրագրողներն իրենց նամակով պահանջում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից՝ կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն: Պահանջում են նաև քաղաքական գնահատական տալ կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակավ ներողություն խնդրել լրագրողից:

Նախորդ հոդվածը‘Թրանսփարենսի ինթերնեշնլ. կոռուպցիան հաղթահարելու համար իշխանությունների գործողությունները բավարար չեն’
Հաջորդ հոդվածը‘Տիտո Վիլանովա. Կարող եք հանգիստ լինել’