ԵԱՀԿ-ն մտահոգված է

3609

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Լեհաստանի նախագահությունը «ծայրաստիճան մտահոգված է Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին» հաղորդագրությունների կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը այդ մասին հայտարարել է Թվիթերի իր պաշտոնական էջում:

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապաէսկալացում հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար: Մենք առաջվա պես հանձնառու ենք աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», — նշված է լեհական նախագահության հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածըԱրցախի ուրացումը. Հարութ Ուլոյան
Հաջորդ հոդվածըՎիրավորների թիվը հասել է 19-ի․ 4-ի վիճակը ծանր է, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր