Ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ

658

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:

Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:

Արցախի Պաշտպանության բանակ

Նախորդ հոդվածըԲասկետբոլի օլիմպիական չեմպիոն ամերիկուհին ՌԴ-ում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հաջորդ հոդվածըԱշխարհը շուռ եկավ. ՉԻ