97-ի կրկնությունը. ավելի ծանր իրավիճակում․ Ալիք Մեդիա

920

2016–ի ապրիլյան պատերազմից հետո հասարակության մի ստվար հատված (խոսքը նրա կողմնակիցների մասին չէ) սկսեց միանգամից հիշել Տեր–Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը։

Տեր–Պետրոսյանին հիշեցին նաեւ 2020-ի պատերազմից հետո, երբ արդեն Հայաստանը ջախջախվել էր․ անգամ նրա ամենամոլի հակառակորդներն էին սոցիալական ցանցերում մեջբերումներ անում առաջին նախագահի ելույթներից։

Հիմա Հայաստանը կանգնած է նույն իրավիճակում. կա՛մ պետք է հազարապատիկ լրջանալ, առաջնորդվել սթափ քաղաքական հաշվարկներով եւ ստեղծված իրավիճակում գտնել լուծումներ, կա՛մ համազգային հերթական աղետից հետո հետադարձ հայացք ենք նետելու եւ ափսոսալու պատեհ պահը չօգտագործելու համար։ «Հայի ետին խելքի» մասին առասպելի հերթական դրսեւորում, ուրիշ ոչինչ։

Հայաստանի այսօրվա ռեսուրսների մասին պատկերացում կազմելու համար շատ հեռուն չպետք է գնալ. կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ինքն էլ խոստովանեց՝ Ադրբեջանին հաջողվում է խանգարել Հայաստանին զենքի մատակարարումը, եւ շատ հաճախ նրանց հաջողվում է անգամ Հայաստանի դաշնակից պետությունների դեպքում. «Նաեւ տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- ասել էր Փաշինյանը:

Հ.Գ. Իսկ մինչ այդ ստեղծված իրավիճակում իշխանությունները ոչ թե փորձում են իրենց հերթին ձեռնամուխ լինել երկխոսությանը, այլ դիվոտում են «կապիտուլյացիա» բառից եւ ճգնում են ապացուցել, որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փրկություն էր, ոչ թե կապիտուլյացիա։

Արման Գալոյան

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» հաղթեց «Բարսելոնային», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)