‘
Թուրինի «Յուվենտուսը» հեշտությամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց:
1/8 եզրափակիչի պատասխան խաղում թուրինցիները 2:0 հաշվով առավելության հասան շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ: Մեկական անգամ աչքի ընկան իտալացի հարձակվողներ Ալեսանդրո Մատրին ու Ֆաբիո Կվալյարելան: Երկու խաղերի արդյունքով «Յուվենտուսը» հաղթեց 5:0 հաշվով: Նորից անառիկ պահեց դարպասները «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը մի քանի ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ:
Նշենք, որ եվրոգավաթներում «Յուվենտուսի» անպարտելիության շարքը հասավ 18 խաղի:
Այսպիսով, քառորդ եզրափակիչի ուղեգիր են ձեռք բերել Մադրիդի «Ռեալն», Դորտմունդի «Բորուսիան», ՊՍԺ-ն եւ «Յուվենտուսը»:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Յուվենտուս» — «Սելթիկ»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 3:0)
Ալեսանդրո Մատրի, 24, Ֆաբիո Կվալյարելա, 65
‘