Հինգշաբթի ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։
Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալութունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեին։
Կոմիտեի տվյալներով՝ արձակումը կայացել է տեղական ժամանակով մոտավորապես 10։48, Կանվոնդո նահանգի Վոնսան քաղաքի շրջանից։
Հրթիռը թռել է մոտավորապես 240 կմ՝ 45 կմ առավելագույն բարձրությամբ, իսկ արագությունը հասել է 4 Մախի։
Նախորդ անգամ ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ էր արձակել նոյեմբերի 9-ին։
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ հրթիռի արձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը խոստացել է կոշտ պատասխան տալ ԱՄՆ-ի լայնածավալ զսպման ամրացմանը և Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների ակտիվությանը տարածաշրջանում։ Ընդլայնված զսպման ամրապնդման մասին ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի առաջնորդները պայմանավորվել էին նոյեմբերի 13-ին Կամբոջայում եռակողմ գագաթնաժողովի ընթացքում։
Փոխանցում է tass.ru-ն։