‘
ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին:
«Ժողովուրդը» գրում է, որ ԱԽ-ն պարզել է, որ դատավորը թույլ է տվել դատավարական օրենսգրքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, ինչն էլ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է:
«Ու քանի որ դեռևս 2012թ. հուլիսի 24-ին դատավոր Ա.Մերանգուլյանին խիստ նկատողություն էր հայտարարվել` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, ԱԽ-ն որոշել է, որ նա այլևս չպետք է դատավոր աշխատի, դրա համար էլ դիմել է Սերժ Սարգսյանին` դատավոր Ա.Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ»,- եզրափակում է թերթը:
‘