Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատախազությունը մեղադրական է առաջադրել ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա երիտասարդն արդեն ցուցմունք է տվել, և դատարանը նրան մեղադրանք է առաջադրել և ենթարկել դատական հսկողության։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի երիտասարդ աղջիկ Հաքիմիին մեղադրել էր բռնաբարության մեջ, որը նա իբրև թե կատարել էր այս տարվա փետրվարի վերջին։ Ֆուտբոլիստի փաստաբանը հայտարարություն էր տարածել՝ այս տեղեկությունը կեղծ որակելով։ ՊՍԺ-ն ևս աջակցել էր իր պաշտպանին: Հայտնի է դարձել նաև, որ Հաքիմիի կինը ամուսնալուծության գործընթաց է սկսել ֆուտբոլիստի հետ։
Այս մրցաշրջանում Հաքիմին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: