Չեռնոգորիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 6 ներկայացուցիչներից Աննա Սարգսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 6 միավորով բաժանում է 3-8-րդ տեղերը։ Առաջատարներ Մերի Արաբիձեն (Վրաստան) ու Ալեքսանդրա Մալցեւսկայան (Լեհաստան) ունեն 6,5 միավոր։
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում խաղացին ոչ ոքի եւ 5,5-ական միավորով բաժանում են 9-19-րդ տեղերը։
Սուսաննա Գաբոյանն (4 միավոր) ու Պոլինա Կոբակը (3,5) պարտություն կրեցին։
Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։