‘
Մարտի 14-ին՝ կյանքի 77-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց հայտնի գրող, բանաստեղծ, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ մարտի 16-ին` ժամը 18:30-20:30-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի): Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 17-ին` ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի գրողների միությունում, իսկ հուղարկավորությունը` ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում:
‘