Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հույս է հայտնել, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ամռանը կվերադառնա կատալոնական ակումբ, հաղորդում է Diario Sport-ը։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Բարսելոնան» ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր 25 միլիոն եվրո աշխատավարձով։
«Մեսսիի վերադարձը շատ հանգամանքներից է կախված։ Ավելին չեմ կարող ասել։ Նա հրաշալի ֆուտբոլիստ է, մի մարդ է, որի հետ ես ընկերություն եմ անում։ Մեսսիի վերադարձը կախված է նաեւ իր ցանկությունից»,- ասել է Չավին։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։