‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Նյու Յորքից վերադառնալուց հետո մտադիր է վերջին անգամ փորձել դարպասապահ Վիկտոր Վալդեսին համոզել մնալ թիմում, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Եթե Վալդեսը իր որոշումը չփոխի, ապա կատալոնյան ակումբը նոր դարպասապահ պետք է ճարի:
Այդ դիրքում գլխավոր թեկնածուները Վալդեսի հեռանալու դեպքում կլինեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Լիվերպուլի» դարպասապահներ Դավիդ Դե Խեան եւ Խոսե Ռեյնան: Նշենք, որ Ռեյնան կատալոնյան ակումբի սան է:
Հիշեցնենք, որ կատալոնացիների հետ Վալդեսի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2014 թվականին:
‘