ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2023 թվականին Եվրոպայի առաջատար լիգաների ակումբների ընդհանուր եկամուտները։ Առաջին տեղում է Անգլիայի Պրեմիեր լիգան, որի ակումբները վաստակել են ընդհանուր՝ 6,453 միլիարդ եվոր։
Երկրորդ տեղում է Իսպանիայի Լա Լիգան՝ 3,330 միլիարդ եվրո։
Հաջորդ տեղերում են Գերմանիայի Բունդեսլիգան (3,329 միլիարդ եվրո), Իտալիայի Ա Սերիան (2,346 միլիարդ եվրո) եւ Ֆրանսիայի Լիգա-1-ը (1,995 միլիարդ եվրո)։