‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ կոնֆլիկտի մասին լուրերը.
«Իմ կնոջ հետ ավելի լավ հարաբերություններ ունեմ, քան Ռամոսի: Ես նրան վերաբերվում եմ այնպես, ինչպես թիմի մյուս խաղացողներին:
Եթե ինչ-որ մեկը հարցեր ունի, ապա թող դիմի նրան: Ես նրա հետ խնդիրներ չունեմ, ինչպես եւ նա չունի իմ հետ: Անկասկած, Ռամոսը մեծ պրոֆեսիոնալ է»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում AS-ը:
‘