‘Գյումրիում ընտրախախտումների վերաբերյալ 16 դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում’

1206

Կիրակի օրը Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով Գյումրիի քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստանից» առաջադրված Սամվել Բալասանյանը, ում սատարում էր նաեւ ՀՀԿ։
Նախնական տվյալներով Սամվել Բալասանյանը հավաքել է մոտ 27 հազար 500 քվե։ Երկրորդ տեղում դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն է, ով 10 հազար 281 ձայն է հավաքել։ Անկուսակցական Անդրանիկ Ավետիսյանի օգտին քվեարկել է մոտ 2458, իսկ Սպարտակ Պետրոսյանի օգտին՝ 2130 ընտրող։

Ընտրություններին արձանագրվել է ցածր մասնակցության ցուցանիշ: ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 45 հազար 700 ընտրող, կամ ընտրողների 36.5 տոկոսը։ Անվանվեր է ճանաչվել 3352 քվեաթերթիկ։

Գյումրիում ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը, 16 դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվում։ Դեպքերից 12-ը վերաբերում է ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն՝ այդ թվում ընտրակաշառք տալու միջոցով, 2 դեպք ուրիշի փոխարեն քվեարկելու փաստով է, եւ եւս 2 դեպք վերաբերում է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելուն։ Քրեական գործեր դեռ հարուցված չեն։

Նախորդ հոդվածը‘Գեներալի որդին ու Սամվել Բալասանյանը նախնական տվյալներով քաղաքապետեր են ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարական տվեց ‘