‘
Շվեդիայի երկրորդ դիվիզիոնի «Ֆալկենբերգ»-«Վարբերգ» խաղի ժամանակ «Ֆալկենբերգի» դարպասպահ Օտտո Մարտլերը ուրախություն է պատճառել արտառոց գոլերի սիրահարներին` իր տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Այս գոլի իրական մեղավորը, իհարկե, «Վարբերգի» դարպասպահն է, որը վստահորեն դուրս գալով դարպասներից, չէր հաշվարկել գնդակի ուղղությունը:
Նշենք, որ դարպասպահը բացեց հանդիպման հաշիվը, իսկ իր թիմը ի վերջո հաղթեց 4:0:
‘