‘
«Թուրքի նման ընտանիք է, թուրքին, ադրբեջանցուն գիտե՞ս, իրենց ո՞նց ես վերաբերվում, սա է իմ պատասխանը»: Այսպես է պատասխանել գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հարաբերություններ են եղել իրենց և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանների ընտանիքի միջև:
Հարցին, արդյոք ճի՞շտ է, որ ինքն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մանկության ընկերներ են, նա ասաց. «Ես իրենից ավելի փոքր եմ, մենք մանկության ընկերներ չենք»,- ասել է Բուդաղյանը և հերքել, որ Վ. Գասպարյանն է իրեն դիմավորել օդանավակայանում:
Ա. Բուդաղյանը նշել է, որ եղբոր՝ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը լավ է, իսկ հոգեբանականը` «ո՞նց կարող է լավ լինել»:
Նա հրաժարվել է կարծիք հայտնել դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին:
‘