‘
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը տեսակետ է հայտնել, թե ինչու «Միավորված մրցաշարի» 1-ին տուրում իր թիմը պարտվեց Կիեւի «Դինամոյին»՝ 0:1:
«Շատ շոգ էր: Թեպետ թիմերը հավասար պայմաններում էին գտնվում:
Մենք հարձակման գծում թույլ խաղացինք, որովհետեւ օրեկան երկու անգամ ենք մարզվում եւ հանդես եենք գալիս արդեն հոգնած:
Ինչ վերաբերում է հնարավոր 11 մետրանոց հարվածին, ապա այնտեղ ոչինչ չկար: Ցանկանում եմ ընդգծել, որ ես երբեք սիմուլյացիայի չեմ դիմում»,- ասել է Մովսիսյանը:
‘