‘
Հաջորդ տարվանից Հայաստանում նախատեսվում է զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ: Այս մասին այսօր «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը: Հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Օհանյանն ասել է, թե ոլորտի բարելավմանն ու կառավարման թափանցիկության մեծացմանը կնպաստի նաև հրավիրված միջազգային փորձագետների լավագույն փորձը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, դրական գնահատելով ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցությունը, նշել է, որ դեռևս անելիքներ կան պետական գնումների գործընթացներում, բանակում բարեվարքության սերմանման և ամրապնդման գործում:
‘