‘
iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հուլիսի 2-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:
- Ժամը 14:00-ին Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական նիստը:
- Ժամը 19:00-ին Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև տեղի կունենա մոմավառություն` նվիրված Հրաչ Մուրադյանին:
- Ժամը 11:00-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մամուլի ասուլիսը` Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ:
- Ժամը 12:00-ին բնապահպանության նախարարի տեղակալ, նախարարի պաշտոնակատար Սիմոն Պապյանը կխոսի նույն թեմայի շուրջ:
- Ժամը 10.00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացումը:
‘