‘
Հինգշաբթի երեկոյան անհայտ տղամարդը այրվող նյութով լի շիշ է նետել Հայաստանի գլխավոր դատախազության շենքից ներս, ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության, տեղեկացրել է դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, «Մոլոտովի կոկտեյլը» նետվել է առաջին հարկում տեղակայված գրասենյակ: «Կրակը հաջողվել է արագ կերպով հանգցնել, որեւէ մեկին լուրջ վնաս չի հասցվել»,- ասել է Տռուզյանը: Նա ավելացրել է, որ միջադեպի մասնակցի անձը հաստատված չէ: Նա արդեն բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, որտեղ քննվում է քրեական գործ հարուցելու հարցը:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, հրշեջներ, ոստիկանության աշխատակիցներ: Այնտեղ է գնտնվել նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
‘