‘
Քաղծառայության խորհուրդը փաստաթղթերի հետ կապված իր մանիպուլյացիաներն է արել։ Ինձ համար պարզ չէ, թե ինչն է հիմք հանդիսացել: Իր աշխատանքից ազատումը այսպես է մեկնաբանել է «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության արդեն նախկին պետ Արտուշ Ղուկասյանը: Նա նաև հավելել է. «Հրամանի մեջ գրված է, որ պատճառը մայիսի 7-ի հանձնարարականի չկատարելն է, բայց այդպիսի հանձնարարական չկա։ Մայիսի 7-ի հանձնարարականը կատարվել է դեռևս ապրիլի 29-ին։ Բայց դրա հետ կապված՝ նկատողություն է տրվել մայիսի 24–ին, որից հետո նախարարը հունիսի 1– ին մտել է Քաղծառայության խորհուրդ՝ երկրորդ ծանուցագրի համար։ Խորհուրդը, փոխարենը քններ նախարարի երկրորդ դիմումը, հրամանի համար հիմք է ընդունել մայիսի 7-ի հանձնարարականը, ինչն անհասկանալի է»։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով երեկ աշխատանքից ազատված «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի հետ թերթի հարցուպատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
‘