‘
Իսպանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել որոշմանը, համաձայն որի Կատալոնիայի իշխանություններին թույլատրվում էր հանրաքվե անցկացնել ինքնորոշման հարցի շուրջ:
Որոշման նախագիծը պատգամավորներին էր ներկայացվել Կատալոնիայի տարածաշրջանային կուսակցության կողմից, սակայն դրան դեմ են արտահայտվել ինչպես կառավարող պահպանողականները, այնպես էլ Սոցիալիստական կուսակցությունից ընդդիմադիրները:
‘