‘
Հայկ Մարության. Քանի լռում ես՝ համաձայն ես
Դերասան Հայկ Մարությանը (կարգին Հայկո) իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կառավարությունը մեզ՝ ժողովրդին սեղմելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք հանդուրժում ենք: Այս պրեսին չափ ու սահման չկա: Սա ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի դրվածքն է: Քանի լռում ես՝ սեղմելու են: Քանի լռում ես՝ համաձայն ես: Քանի լռում ես՝ քեզ հասնում է:
Հ.Գ. Բրազիլիայի ժողովուրդը չլռեց և հասավ իր ուզածին:
Դերասանը հղում է կատարել հետևյալ հոդվածին:
Մեր կողմից նշենք, որ նույն թեմայով կարող եք կարդալ նաև iLur.am այսօրվա խմբագրականը:
‘