‘
Այսօր Ստոկհոլմում կհայտարարվի գրականության գծով Նոբելյան մրցանակակրի անունը: Ֆավորիտների շարքում թվարկվում են կանադուհի Էլիս Մունրոյի, ամերիկացի Ֆիլիպ Ռոթի և ճապոնացի Հարուկի Մուրակամիի անունները: Թեպետ՝ Նոբելյան կոմիտեն երբեք էլ նախապես չի հրապարակում թեկնածուների ցանկը, և նույնիսկ դափնեկրի անունը հայտարարելուց հետո էլ մյուս թեկնածուների անունները ևս կես դար գաղտնի են պահվում:
‘