‘
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետական մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդութուն ներկայացրեց դատարանին՝ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Հունվարի 31-ին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատավարության ժամանակ դատախազը մեղադրյալներ Սամվել Հարությունյանի համար 13, իսկ Խաչատուր Պողոսյանի համար՝ 14 տարի ժամկետներով ազատազրկման միջնորդություն ներկայացրեց:
‘