‘
Դատարանը խորհրդակցության սենյակից վերադառնալուց հետո որոշեց տուժողի իրավահաջորդ Տիգրան Եգորյանի միջնորդության քննարկումը հետաձգել մինչև որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը, հայտնում է iLur.am-ի թղթակիցը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Նախորդ նիստի ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց՝ մասնավորապես մատնանշելով նախաքննության փուլի մի շարք բացթողումներ: Եգորյանը, մասնավորապես, նշեց, որ հարկավոր է կատարել տեսաձայնագրման համակարգի պրոցեսորի կրկնակի հետազոտություն, գործով ապացույց համարել տուժողների հագուստը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:
‘