‘
Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան արդեն իսկ պլանավորում է 2014-2015 թթ. ակումբի ձեռքբերումները: Կատալոնական ակումբը հատկապես ուշադիր է «Բունդեսլիգայի» խաղացողների նկատմամբ և ըստ մի շարք աղբյուրների՝ պայմանավորվածություն է ձեռք բերել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի հետ: Իսկ արդեն այսօր կատալոնական Sport-ն ու Mundo Deportivo-ն տեղեկատվություն են տարածել, ըստ որի՝ Բարսան հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» միանգամից 4 խաղացողներով: Նրանք են՝ Ռոբերտ Լևանդովսկին, ում պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի ավարտին, և Տատա Մարտինոն ցանկանանում է նրան գնել, որպեսզի մաքուր 9 համար ունենա թիմում, Մարկո Ռոյսը, ով կարող է փայլուն եռյակ կազմել Նեյմարի և Մեսսիի հետ, Իլկայ Գյունդոգանը, ով դիտարկվում է որպես Չավիի փոխարինող, և Մատս Հյումելսը, որի տրանսֆերի վերաբերյալ, ըստ գերմանական Bild-ի, «Բորուսիան» կատալոնցիներին արդեն իսկ թույլ է տվել բանակցել անձամբ խաղացողի հետ:
‘