‘
Երեկ ուշ երեկոյան Կենտրոնի ոստիկանության բաժանմունք էին գնացել նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, գրում է Hraparak.am-ը:
Նրանք փորձել են հանդիպել ոստիկանների և ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ բերման ենթարկված ակտիվիստներին:
Արամ Մանուկյանը, դուրս գալով Կենտրոնական ոստիկանության բաժանմունքից, հայտնել է, որ հանդիպել է Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի պետի՝ Արտակ Պողոսյանի հետ:
Արամ Մանուկյանը հրաժարվել է ընդհանուր իրավիճակին գնահատական տալ, քանի որ, վերջինիս խոսքով` անմեղ մարդիկ են ձերբակալվածները:
Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ եկել են պաշտպանելու բոլորի իրավունքները՝ անկախ նրանից, թե բերման ենթարկվածները Կոնգրեսի ակտիվիստ են, թե ոչ:
Բաժանմունքի պետ Արտակ Պողոսյանը խոսք է տվել Զուրաբյանին, որ հնարավոր կլինի հանդիպել և տեսակցել բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին: Սակայն ավելի ուշ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցելությունից հետո, պատգամավորներին թույլ չեն տվել մտնել բաժանմունք:
‘