‘
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանին ԱԺ-ում կփոխարինի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը։ Թերթը գրում է, որ Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել և այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում։ Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, որին իր հարևանները ճանաչում են «Քույրիկ Լևոն» մականունով: Լուրի մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հայտարարել է, որ հրաժարվում է մանդատից, քանի որ պետք է դառնա ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր:
‘