‘
Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, որոշում է կայացրել, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը առաջիկա օրերին կտեղափոխվի «Նուբարաշեն» հոգեբուժարան՝ տացիոնար փորձաքննության ենթարկելու համար:
iLur.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներկայացվել են մի շարք առարկություններ, սակայն դատարանի որոշումը հիմնված է եղել 2009թ.-ին Շանթ Հարությունյանին անմեղսունակ ճանաչելու փաստի վրա: Վերջինս նաև նշեց, որ ինքը համաձայն չէր այդ որոշման հետ, քանի որ գտնում է, որ Շանթ Հարությունյանը հոգեկան խնդիրներ չունի:
‘