‘
Ուկրաինան մոտ է Եվրամիության հետ պայմանագիր ստորագրելու, ինչը նրան հնարավորություն կտա մեծ ծավալի բնական գազ ստանալ Արևմուտքից և այդպիսով՝ զգալիորեն կրճատել կախվածությունը Ռուսաստանի էներգակրի ներկրումից: Այդ մասին այսօր հաղորդել է Wall Street Journal Europe թերթը: «Եվրամիության գազի համակարգին Սլովակիայի տարածքով կապ հաստատելը Ուկրաինային հնարավորություն կտա մեծ ծավալով գազ ստանալ շատ ավելի ցածր գնով, քան «Գազպրոմը» սահմանել է Կիևի համար,- գրում է պարբերականը:- Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ-ից Ուկրաինա գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի այս ամսի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘