‘
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վայք քաղաքում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով ավտոբուսում, որի մեջ եղել են 25-ից ավելի ուղևորներ: Բարեբախտաբար բոլորը ժամանակին կողմնորոշվել և դուրս են եկել ավտոբուսից, իսկ այս պահին Վայքի հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում:
‘