‘
Վաղը Լոնդոնում մեկնարկում է ALDE կուսակցության համագումարը: Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Հայաստանից՝ համագումարին մասնակցելու համար Լոնդոն է մեկնել Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, ինչպես նաեւ Լեւիկ Խաչտարյանը, Վլադիմիր Կարապետյանը, Վահան Վարդապետյանը, Գարիկ Գրիգորյանը եւ Գեւորգ Գեւորգյանը: Համագումարում պետք է տեղի ունենան ALDE կուսակցության բյուրոյի ընտրություններ: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը ALDE-ի անդամ է:
‘