‘
1985 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կառավարություններին առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել կամավորության միջազգային օրը՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման:
Կամավորները իրենց ազատ ժամանակը նվիրում են հասարակության բարօրությանը՝ դրա դիմաց չակնկալելով վարձատրություն կամ փոխհատուցում: Ամեն տարի հազարավոր կամավորներ ներգրավվում են համայն աշխարհում խաղաղության և զարգացման ծրագրերում և նպաստում են իրենց համայնքների կենսունակությանը կամավորական ջանքերի միջոցով:
‘