‘
Եվրահանձնաժողովը Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին կտրամադրի 1 մլն եվրո գումարով տեխնիկական օգնություն: Այս մասին այսօր կառավարությունում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Իր այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրահանձնաժողովի հետ վերոհիշյալ համաձայնագրին: Ըստ նախարարի, միջոցները կտրմադրվեն 6 տարիների ընթացքում`երկրում միջուկային անվտանգության համար պատասխանատու պետական մարմիններին:
‘