‘
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացել է վարչական դատարանի կայացրած որոշումը՝ Սերժ Սարգասյանի գործողությունները ոչ իրավական ճանաչելու մասին հայցադիմումի վերաբերյալ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Սերժ Սարգսյանի գործողությունները ուղղված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ներկայացված հայցը՝ վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ համաձայն որի հայցը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ նախագահին ՀՀ սահմանադրությամբ տրված լիազորություններն ու իրավունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան:
‘