‘
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչու է որոշել թողնել «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը:
«Ռեալում» ես շատ բան իմացա եւ սովորեցի: Ես հասկացա, թե ինչպիսին է մեծ ակումբը ներսից:
Սակայն ես կարծում եմ, որ ամեն օր պետք է խաղադաշտում գտնվեմ: Դա իմ տարերքն է: Այդ պատճառով ես որոշեցի Ֆրանսիա վերադառնալ, որպեսզի մարզիչի դիպլոմ ստանամ եւ դառնամ որակյալ մասնագետ:
Մոուրինյոյի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ընդհակառակը, մենք հիանալի հարաբերություններ ունենք: Ես նրանից շատ բան սովորելու հնարավորություն եմ ունեցել»,- Զիդանի խոսքն է մեջբերում Sport365-ն:
‘