‘
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 17:30 –ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:
Դժվարանցանելի է Սելիմի ոլորանը, Իջևան — Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Վայք — Սարավան, Վայք — Ջերմուկ ճանապարհահատվածները:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00 — ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
‘