‘
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լ.Մադոյան փողոցի թիվ 245 տան բակում կառուցված օժանդակ շինության դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են շինության դուռը և ներսում հայտնաբերել 1958 թ. ծնված Լ. Գ.-ի դին:
‘