‘
Ահմադ Հաջի Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամը որոշում է կայացրել հազաականր դոլար տրամադրել այն ընտանիքներին, ովքեր երկուշաբթի օրը ծնված իրենց երեխաներին կանվանակոչեն Մուհամեդ մարգարեի անունով: Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում: Նախաձեռնությունը նվիրված է Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան, որը նշվում է այսօր՝ հունվարի 13-ին:
Ավելի վաղ դրա մասին հայտնել էր երկրի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում: Որոշումը կայացրել է վերջինիս մայրը, որը ղեկավարում է հիշյալ հիմնադրամը, փոխանցում է BBC-ն:
‘